Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ընդդիմադիր որոշ պատգամավորներ ու իրենց շահերը սպասարկող փորձագետներն անցել են իրենց հոգեհարազատ զբաղմունքին՝ մանիպուլյացիաներին ու սուտ ինֆորմացիաներ տարածելուն։ Շահարկում են, թե Բիշքեկում Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում ՀՀ դրոշը սեղանին չի եղել ու ըստ այդ դարակազմիկ վերլուծության, դրանից հետևում է, որ Ալիևը ՀՀ ինքնիշխան տարածքը չի ճանաչում։
Ինչպես երևում է պաշտոնական մյուս հանդիպումների լուսանկարներից, օրինակ, Տոկաև-Ալիև, Փեզեշքիան-Ալիև հանդիպումներից, սեղանին դրված չեն եղել նաև Ղազախստանի ու Իրանի դրոշները։ Տեղական ընդդիմության տրամաբանությամբ ստացվում է, որ Ալիևը չի ճանաչում նաև Ղազախստանի ու Իրանի տարածքային ամբողջականությունները։ Ահա այսպիսի զավեշտալի իրավիճակում են հայտնվում մեր ընդդիմադիր պատգամավորները, երբ քննադատության, մանիպուլյացիաների այլ առիթ չեն ունենում։