Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու որևէ հիմք չի տեսնում և ընդգծել է, որ Վաշինգտոնի ռազմական ծրագրերից ամբողջությամբ բացառել է նման սցենարը։

«Այո՛։ Ես այդ հարցը հանել եմ օրակարգից։ Ես դա բացառել եմ. նման քայլի համար որևէ հիմք չկա»,- լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է Թրամփը։

Սակայն նա չի բացառել Իրանի դեմ նոր ռազմական հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը պատրաստ է «թեժացնել իրավիճակը» Թեհրանի համար։

«Նրանց նավատորմը ոչնչացված է։ Նրանց ավիացիան ոչնչացված է։ Նրանց դիտարկման միջոցները գրեթե ամբողջությամբ վերացված են։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք նրանց համար իրավիճակը չենք թեժացնի։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է Թրամփը։

72