Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի զինված ուժերը անպատասխան չեն թողնի ԱՄՆ-ի և ոչ մի սադրիչ գործողություն։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մենք պետք է աչալուրջ լինենք և հետևենք հակառակորդի գործողություններին։ Ոչ մի հրահրում առանց պատասխանի չի մնա մեր զինված ուժերի կողմից»,- հայտարարել է նա մամուլի ճեպազրույցի ժամանակ։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է պատասխանատվություն կրի «փոխըմբռնման հուշագրի բազմաթիվ խախտումների համար»։

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմն սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է լայնամասշտաբ հարվածները Իրանին՝ նրան մեղադրելով Հորմուզի նեղուցին վերաբերող պայմանավորվածությունների պայմանները խախտելու մեջ։

73