Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 15-ին Մինսկում տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլի հանդիպումը։

Այս մասին հայտնել է «Пул первого» Telegram-ալիքը։

«Զրույցը տևել է երեք ժամ»,- նշված է հրապարակման մեջ։

Հանդիպման ժամանակ Լուկաշենկոն անհիմն է որակել այն պնդումները, թե ծայրահեղական բնույթի հանցագործությունների համար դատապարտված անձանց ազատ արձակումից հետո երկրում քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ են տեղի ունենում։

 

81