Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին․ քննարկվել են երկկողմ և միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և համագործակցության բարձր մակարդակը՝ կարևորելով առկա փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։
Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանն ու փոխգործակցության նոր հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք հարցերի։
17 Սեպտեմբեր, 2026 15:36
157
Ռուբինյանն ու Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հարցերը
16 Սեպտեմբեր, 2026 15:04
Փոփոխությունն արել ենք, որ դաշնակցությունը հանուն ազգային շահի ՀՀ անկախությունը մատաղ չանի.Ռուբինյան
15 Սեպտեմբեր, 2026 13:33
Չեմ կարողանում ոչ կոշտ արձագանքել, երբ 2-րդ մեծությամբ խմբակցությունը ՀՀ-ին է մեղադրում անարդարացիորեն ինչ-որ բանի մեջ․ Ռուբինյան
14 Սեպտեմբեր, 2026 15:54