34-ամյա բնակչի տանը ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ջիլ գյուղի 34-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 34-ամյա երիտասարդի բնակության հասցեում հայտնաբերվել են «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, կարճեցված փողով հրացան, տարբեր տրամաչափի 96 փամփուշտ, ինչպես նաև Երևանի 32-ամյա բնակչին պատկանող՝ ինքնաձիգի և ատրճանակի 34 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և պարկուճներ։
Կատարվում է նախաքննություն։
17 Սեպտեմբեր, 2026 15:08
90
Արփինե Սարգսյանը մասնակցել է Եղեգնաձորի ՀՓՋ նորակառույց շենքի բացման արարողությանը
17 Սեպտեմբեր, 2026 15:38
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները ձեռնամարտի հնարք են կիրառել ու երիտասարդի ձեռքից վերցրել են ատրճանակը՝ կանխելով հետագա զարգացումները
17 Սեպտեմբեր, 2026 11:39
Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ
16 Սեպտեմբեր, 2026 17:43