Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Սիսիան քաղաքի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 45-ամյա տղամարդու տանը և կից օժանդակ շինությունում հայտնաբերվել են ընդհանուր 102,56 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ և տարաներ, թմրամիջոցի նմանվող սպիտակ փոշենման զանգված, կանեփի թուփ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զինամթերք։

65-ամյա տղամարդու տանը և կից օժանդակ շինությունում հայտնաբերվել են հակատանկային նռնականետ, նռնակի և այլ պայթուցիչներ, իսկ Արևիս գյուղի՝ նրա կողմից տնօրինվող տանը հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ։ Իսկ 39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է դանակ։

Նախաքննությունը շարունակվում է։

93