Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին. հայտնել է Իրանի նախագահի գրասենյակը։

Հաղորդվում է, որ Մասուդ Փեզեշքիանը վաղը կմեկնի Նյու Յորք՝ ելույթ ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում։

Առկա տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը վիզա չի տրամադրել Իրանի նախագահին ուղեկցող լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Հարկ է նշել, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երեկ երեկոյան մեկնել է Նյու Յորք։

231