Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ կատարելիք առաջիկա այցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կանցկացնի մանրամասն քննարկումներ՝ կապված երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև համաշխարհային խաղաղությանն ու զարգացմանը վերաբերող կարևորագույն հարցերի հետ։
Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցյակունը։
«Այցի ընթացքում նախագահ Սի Ծինփինը և նախագահ Թրամփը մտքերի փոխանակում կիրականացնեն չին-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաև համաշխարհային խաղաղությանն ու զարգացմանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
«Բարձր մակարդակի դիվանագիտությունը անփոխարինելի ռազմավարական դեր է խաղում չին-ամերիկյան հարաբերությունների ուղղության ձևավորման գործում»,- նշել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը սեպտեմբերի 23-25-ը պետական այցով կմեկնի Միացյալ Նահանգներ։