Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը պատրաստ է աջակցել երկխոսությանը և իր տարածքում կազմակերպել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններ։ Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Յոնաս Մոնտանին։
Ավելի վաղ La Repubblica-ն գրել էր, որ Եվրամիության ղեկավարությունը փորձում է Ուկրաինայի հարցով բանակցությունները տեղափոխել Եվրոպա։ Մասնավորապես, առաջարկվում է բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել եվրոպական երկրներից մեկում՝ այդ թվում Ժնևում, Նորվեգիայում կամ Թուրքիայի եվրոպական հատվածում։
Մոնտանիի խոսքով՝ Բեռնը աջակցում է Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր դիվանագիտական նախաձեռնություններին։
«Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը նույնպես պատրաստ է աջակցել երկխոսությանը և հանդիպումներ կազմակերպել Շվեյցարիայում»,– նշել է նա։