Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դավիթ Զիրոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետ

Դավիթ Մկրտչի Զիրոյանի կենսագրությունը

Ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Կամո քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2025-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ,

2023-2025թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,

2021-2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ,

II-V.2021թ. - ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչ,

2012-2021թթ. - «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գավառի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի իրավախորհրդատու։

Կրթություն

2013 թվականին ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2015 թվականին՝ նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2010-2012թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

101