Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Սոցիալական փաթեթը գործում էր 2012 թվականից, այն իր գործառույթն արել է, ծրագիրը մյուս տարվանից կավարտվի»։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ սոցփաթեթի ծրագիրը 2027թ հունվարից ավարտվելու է։

Թորոսյանի խոսքով՝ սոցփաթեթի փոխարեն պետությունը աշխատող քաղաքացիներին տրամադրում է որակապես ավելի բարձր բժշկական ապահովագրություն, որը 2027թ. հունավրից գործելու է նաև 200 հազար դրամից քիչ աշխատավարձ ստացողների համար:

«Սոցփաթեթի ծրագիրը եղել է հատվածական լուծում որոշակի խումբ պետական աշխատողների համար, այն դիտարկվել է աշխատավարձի բարձրացմանը փոխարինող միջոց, որը կորցրել է իր արդիականությունը։ Սոցփաթեթի տարբեր շահառուներ օգտվում են պետության կողմից վերջին տարիներին կատարված տարբեր բարեփոխումներից, և, օգտվելու են նաև 2027 թվականի հունվարի 1-ից ներդրվող նոր համակարգերից»,- ասել է Թորոսյանը:

Նախարարը նաև հայտնել է, որ նվազագույն կենսաթոշակի չափը էլի կբարձրանա՝ դառնալով 47 000 դրամ:

88