Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆիզիկայի ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակը կշնորհվի բելգիացի-ամերիկացի ֆիզիկոս Ֆրենսիս Հալզենին՝ «IceCube նեյտրինային աստղադիտարանի աշխատանքում ունեցած վճռորոշ ավանդի և աստղաֆիզիկական ծագման բարձր էներգիայով նեյտրինոների հայտնաբերման համար»։

Այս մասին հայտարարվել է մրցանակի պաշտոնական կայքում։

«Հալզենն առաջին անգամ Հարավային բևեռում նեյտրինոների հայտնաբերման իր գաղափարը ներկայացրել է 1988 թվականին։ Երբ նեյտրինոն բախվում է ատոմի միջուկին, առաջանում է լուսային բռնկում, որը կարելի է գրանցել թափանցիկ սառցադաշտային սառույցի մեջ տեղադրված սենսորների միջոցով»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

100