Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի պաշտոնանկության (իմփիչմենթի) վերաբերյալ նախաձեռնությունը գրանցվել է Մեջլիսի համակարգում, սակայն դեռևս չի փոխանցվել նրա նախագահությանը։ Այս մասին հայտնել է խորհրդարանի նախագահության անդամ Մոհամադ Ռաշիդին։

«Արտգործնախարար Արաղչիի պաշտոնանկության նախաձեռնությունը գրանցվել է համակարգում, սակայն դեռևս չի ներկայացվել նախագահությանը։ Կարծես թե պատգամավորներից մեկը գրանցել է պահանջը, սակայն այն այսօր չի փոխանցվել նախագահությանը»,- ասել է Ռաշիդին։

Պաշտոնանկության գործընթացը նախաձեռնել է Թեհրանը ներկայացնող պատգամավոր Ամիր Հոսեյն Սաբետին։ Արաղչիի դեմ ներկայացված մեղադրանքների թվում նշվել են նրա վերջին շփումները Նյու Յորքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ. հանդիպումներ, որոնք, ըստ պատգամավորի, տեղի են ունեցել առանց Իրանի Գերագույն առաջնորդի թույլտվության։

107