Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե առաջիկա ընտրություններում հաղթի Դեմոկրատական ​​կուսակցությունը, Միացյալ Նահանգներին անխուսափելի սնանկացում է սպառնում, քանի որ դեմոկրատներն անմիջապես կչեղարկեն առևտրային բոլոր մաքսատուրքերը։

«Եթե մենք՝ հանրապետականներս, հաղթենք, ապա 5000 դոլարի չափով այդ շահաբաժինները կվճարվեն։ Մինչդեռ դեմոկրատները չեն կարողանա դա անել, քանի որ նրանք մաքսատուրքեր չեն կիրառում, ինչը նշանակում է, որ երկիրը կսնանկանա»,- ընդգծել է Թրամփը՝ Սպիտակ տան մոտ լրագրողների հետ զրույցում։

Իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի սկզբից ի վեր Թրամփը հետևողականորեն պաշտպանել է առևտրային մաքսատուրքերի կիրառումը՝ որպես դաշնային բյուջեն համալրելու և 40 տրիլիոն դոլարը գերազանցած հսկայական պետական ​​պարտքը կրճատելու հիմնական գործիք։

120