Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անրի Կագանը և Կենսո Սոային արժանացել են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի՝ օրգանական սինթեզի ոլորտում կատարած իրենց աշխատանքի համար։
«Երկար ժամանակ գիտնականներին հետաքրքրում էր այն հարցը, թե ինչպես կարող է առաջանալ հոմոխիրալությունը։ Երբ նրանք սկսեցին փորձեր կատարել այնպիսի ռեակցիաներով, որոնք կարող են հանգեցնել երկու հայելային արտացոլում ունեցող մոլեկուլների առաջացման, նրանք միշտ ստանում էին դրանց հավասար հարաբերակցություններ։ Սակայն քիմիկոսները ձգտում էին ստանալ միայն արտացոլումներից մեկը, քանի որ կենդանի օրգանիզմների հետ փոխազդելու համար նախատեսված մոլեկուլների մշակման դեպքում հենց այն կտա ցանկալի ազդեցությունը»,- ասվում է Նոբելյան կոմիտեի կայքում։
Նշվում է, որ Կագանի և Սոայիի աշխատանքը հնարավորություն է տվել վերահսկել հոմոխիրալության հանգեցնող ռեակցիաները։