Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարդաձորի դպրոցի աշակերտին հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք` 2 ամիս ժամկետով։

Araratnews-ին Քննչական կոմիտեից հայտնեցին՝ քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել. դատարանը մասնակի է բավարարել միջնորդությունը, տնային կալանք է կիրառվել։

Հիշեցնենք՝ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր՝ ինչպես է ուսուցչուհին հարվածում աշակերտուհուն։ 

86