Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանում կրթության վերաբերյալ Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի-Սարրաֆի հայտարարությունը և՛ զարմանալի է, և՛ ցավալի։
Այս մասին ասվում է Ադրբեջանի գիտության և կրթության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նախարարությունը իրանցի նախարարի խոսքերը որակել է որպես բացարձակապես անտեղի՝ դրանք բնորոշելով որպես երկրի ներքին գործերին միջամտելու փորձ։
«Ոչ ոք իրավունք չունի միջամտելու Ադրբեջանի ներքին գործերին, այդ թվում՝ կրթական քաղաքականությանը։ Նման փորձերը կտրականապես մերժվում են։ Իրանի պաշտոնյաներին խորհուրդ ենք տալիս կենտրոնանալ սեփական երկրի խնդիրների վրա՝ այլ պետությունների ներքին գործերին միջամտելու փոխարեն»,- նշվում է հայտարարության մեջ։
Նախարարությունը նաև ուշադրություն է հրավիրել Իրանում ադրբեջաներենով կրթության վիճակի վրա։ Նշվել է, որ Իրանում չկա ոչ մի դպրոց, որտեղ ուսուցումն իրականացվում է ադրբեջաներենով, ինչպես նաև բարձրագույն կրթության մակարդակում այս լեզվով կրթություն ստանալու որևէ հնարավորություն նախատեսված չէ։
\