Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը հայտնել է Ստուբի, Ստյորեի և Պուտինի հեռախոսազրույցի մասին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հեռախոսազրույցներ են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հայտնում է Ֆինլանդիայի նախագահի աշխատակազմը՝ նշելով, որ զրույցները նախաձեռնել են եվրոպացի ղեկավարները։
Ստուբը զրույցը բնութագրել է որպես «անկեղծ և բովանդակալից», իսկ Ստյորեն նշել է, որ եվրոպական կողմն ընդգծել է Ուկրաինայում հակամարտության ապաէսկալացման կարևորությունը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է Պուտինի և Նորվեգիայի ու Ֆինլանդիայի ղեկավարների միջև հնարավոր զրույցի մասին տեղեկությունները։
27 Հոկտեմբեր, 2026 14:06
75
Պուտինը Ստուբի և Ստյորեի հետ քննարկել է ուկրաինական հակամարտությունը ու Եվրոպայի անվտանգությունը. Կրեմլ
27 Հոկտեմբեր, 2026 14:42
Եվրոպան ունի հինգ հնարավոր թեկնածու Ռուսաստանի հետ բանակցելու համար․ The Telegraph
23 Հոկտեմբեր, 2026 11:10
Ո՞վ կարող է Եվրոպայի անունից բանակցել Պուտինի հետ․ կան տարբերակներ․ Politico
22 Հոկտեմբեր, 2026 12:51