Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մայամիում Ուկրաինայի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նկատելի գրգռվածությամբ պահանջել է Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովից դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները։

Այս մասին հայտնել է Le Monde թերթը՝ հղում անելով աղբյուրին։

«Ընդունեք դիզելային վառելիքի վերաբերյալ այս գործարքը և դադարեցրեք ռուսական նավթավերամշակման գործարանների գնդակոծությունը, դուք վտանգի տակ եք դնում աշխարհը», — թերթը մեջբերել է Ուիթքոֆի խոսքերը։

Թերթի հաղորդմամբ՝ այս հարցի շուրջ Ուիթքոֆի և Բուդանովի միջև կոնֆլիկտ է ծագել։ Le Monde-ի փոխանցմամբ՝ Բուդանովը դժվարությամբ է զսպել զայրույթը։

Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ հանդիպումն ի սկզբանե նախատեսված ընթացքով չի անցել, քանի որ Ուիթքոֆն ու ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, սկսել են քննարկել հետպատերազմյան աշխարհակարգը՝ խոստանալով վերագործարկել ռուսական գազն ու նավթը Եվրոպա տեղափոխող խողովակաշարերը։

Ավելի ուշ հայտարարված՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի գործարքն ավելի է խորացրել ուկրաինական պատվիրակության հիասթափությունը, գրում է պարբերականը։

«Ես երբեք նրանց այդքան հիասթափված և անհանգստացած չէի տեսել», — ասել է աղբյուրը։

80