Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այսօր ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին։ Ինչ վերաբերում է դահլիճ անվտանգության աշխատակիցներին չհրավիրելու մեղադրանքներին, նա հերքեց դրանք՝ նշելով, որ ինքը միջադեպին իր գնահատականն արդեն հնչեցրել է նիստերի դահլիճից։

Ռուբինյանը ևս մեկ անգամ խստորեն դատապարտեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի պահվածքը։

«Հիշեցնեմ՝ նա ամբիոնի մոտ գտնվող պատգամավորին վիրավորել է, ապա տեղից վեր է կացել, որ հարվածի։ Դատապարտում եմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանին, որի առաջին հարվածից է սկսվել ծեծկռտուքը։ Ամբողջությամբ աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագրին», որն արել է այն, ինչ արել է»,– ասաց ԱԺ նախագահը։

Նա հիշեցրեց, որ ԱԺ առաջին նիստին առաջարկել է հստակ վարվելակերպ, այն է՝ գնալ բարեկրթության ճանապարհով։ «Բայց ես ասել եմ նաև, որ եթե ընդդիմադիր գործընկերները չընդունեն այդ օրակարգը և գնան այլ ճանապարհով, ՔՊ-ն պատրաստ է փոխադարձել այդ ճանապարհին անհամաչափորեն»,– ասաց նա՝ նշելով, որ այսօր դրա ականատեսը եղանք՝ տեսանք, թե դա ինչ է նշանակում։

Հիշեցնենք՝ ԱԺ-ում թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել կառավարող ուժի ու ընդդիմադիր պատգամավորների միջև։ 

73