Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս է եկել 2026 թվականի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 3։2 հաշվով հաղթելով Իրանի ներկայացուցիչ, աշխարհի գործող չեմպիոն Ամուզադ Խալիլիին։

Մենամարտի ավարտից չորս վայրկյան առաջ Թևանյանը պարտվում էր 1։2 հաշվով, սակայն իրանցի ըմբիշը հրաժարվում էր պայքարել, ինչի հետևանքով մրցավարը նրան նախազգուշացում է տվել։

Կիսաեզրափակչում Թևանյանի մրցակիցը կլինի Բուլղարիան ներկայացնող Շամիլ Մամեդովը։

149