«Աղի լճի» մոտ փլուզման հետևանքով 1 հոգի մահացել է. Ազարյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Երևանի Գաջեգործների փողոցում՝ Աղի լիճ տանող ճանապարհին, կոյուղագծի անցկացման աշխատանքների ընթացքում փորված հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով կա երկու տուժած, որոնցից մեկը ցավոք մահացել է, իսկ մյուս քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, տեղափոխվել է բժշկական կենտրոն»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ։
29 Հոկտեմբեր, 2026 14:33
189
Նոյեմբերի 1-ից կվերսկսվի «Լամբադա» տրանսպորտային հանգույցի երթևեկությունը․ Ազարյան
27 Հոկտեմբեր, 2026 20:16
Ինքս եմ ասել՝ քանդեք, բարեկարգեք․ Ազարյանը հրապարակել է Աջափնյակում վարչապետի հետ զրույցի դրվագ
24 Հոկտեմբեր, 2026 16:32
Արտահերթ ընտրությունների գնալու վստահությունը մի բան է հուշում․ գուցե ընտրակաշառքի բյուջեից փող է մնացել․ Ազարյանը՝ Կարապետյանին
23 Հոկտեմբեր, 2026 11:25