Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեկնարկել է «Գթության խոհանոց» ծրագրի 33-րդ շրջանը։
Ավելի քան երեք տասնամյակ այս նախաձեռնությունը Երևանի հարյուրավոր բնակիչների կողքին է՝ ամենօրյա տաք սննդով, տնային այցելություններով ու դժվար պահին անհրաժեշտ օգնությամբ։
Գերհարդ Մայեռի հիմնադրած գործն այսօր շարունակում է «Հուսո տուն» բարեգործական կենտրոնը՝ տնօրեն Մովսես Պողոսյանի և իր թիմի ջանքերով։
Նրանք հոգ են տանում միայնակ տարեցների մասին, աջակցում ընտանիքներին ու երեխաների համար ստեղծում սովորելու և զարգանալու հնարավորություններ։
Մովսես Պողոսյանին՝ շուրջ 20 տարվա նվիրված աշխատանքի համար, պարգևատրեցի «Էրեբունի-Երևան 2800» մեդալով։
Շնորհակալ եմ նրան, մեր գերմանացի բարեկամներին, բարերարներին ու կամավորներին։
Երևանի քաղաքապետարանը ձեր կողքին է։ Ուժ ու եռանդ եմ մաղթում՝ այս կարևոր գործը շարունակելու համար։


