Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով եկամուտների լվացման համար։ Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն ճեպազրույցի ժամանակ։

«Ղարիբաշվիլին գաղտնի զբաղվել է տարբեր տեսակի ձեռնարկատիրական գործունեությամբ և ստացել է առանձնապես խոշոր չափերի ապօրինի եկամուտ»,- հայտարարել է նա։

Նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով, որը ենթադրում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացում։

 

491