Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանին հավաստիացրել են՝ ամերիկյան ռազմական ուժերը Հայաստանում տեղակայված չեն լինի։ Այս մասին նա ասել է ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով TRIPP նախագծի և Հայաստանում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հարցին։ 

Նա նշել է, որ Իրանի դիրքորոշումը բազմիցս ներկայացվել է, և երկիրը ողջունել է հաղորդակցային ուղիների բացումը։

«Մենք ընդգծել ենք, որ այս գործընթացը չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության։ Մեզ մտահոգում են տարածաշրջանում ամերիկյան ուժերի կողմից հնարավոր սադրանքները։ Մենք մեր մտահոգությունները շատ հստակ հայտնել ենք հայկական կողմին։ Մեզ հավաստիացրել են, որ ամերիկյան ռազմական ուժերը Հայաստանում տեղակայված չեն լինի, և նախագիծը կիրականացվի հայկական ընկերությունների կողմից։

Այդուհանդերձ, մենք շատ ուշադիր հետևում ենք գործընթացին և մեր դիրքորոշումը կհայտնենք ամեն անգամ, երբ դա անհրաժեշտ համարենք»,- հայտարարել է Բաղային։

132