Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը ամերիկյան և իսրայելական ռազմաբազաների հարևանությամբ գտնվող ցանկացած ամբարտակ, նավահանգիստ և էլեկտրակայան կդիտարկի որպես ռազմական թիրախ՝ կիրառելով այն նույն տրամաբանությունը, որով ԱՄՆ-ն առաջնորդվում է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների հարցում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ մեկնաբանելով The New York Times-ի հրապարակումը։

«Նոր կանոն. ամերիկյան կամ իսրայելական ռազմաբազայի հարևանությամբ գտնվող ցանկացած ամբարտակ, նավահանգիստ կամ էլեկտրակայան երկակի նշանակության օբյեկտ է։ Մենք ձեր տրամաբանությունը կկիրառենք հետևողականորեն և անաչառորեն»,– գրել է նա X սոցիալական ցանցում։

Ղալիբաֆը ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների նոր փուլի նախապատրաստման մեջ։

Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով փորձագետներին, հայտնել էր, որ Իրանի ամբարտակների և ջրատարների ընդարձակ ցանցը կարող էր մասամբ կառուցվել նաև ստորգետնյա հրթիռային բազաներն ապահովելու նպատակով։ Պարբերականի տվյալներով՝ այդ ենթակառուցվածքների տեղակայման վայրերը համընկնում են այն շրջանների հետ, որոնք այս տարի ենթարկվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին։

118