Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տեղի է ունեցել Հայաստանի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեռնոգորիա համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։

Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունները և այդ համատեքստում պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

27