Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Ադոնցի փողոցում բախվել են Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Նիսսան» մակնիշի վրացական համարանիշերով ավտոմեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ շտապօգնությունը միացրած է եղել լուսաձայնային ազդանշանները և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին տեղափոխելիս է եղել Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։

47