Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքացիներին Telegram-ի միջոցով զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում՝ ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ։

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից, տարբեր պատրվակներով պահանջում են կանխիկացնել բանկային հաշիվներում առկա գումարները, փոխարկել կրիպտոակտիվների և փոխանցել իրենց տրամադրած հաշվեհամարներին կամ կրիպտոդրամապանակներին։

«Հորդորում ենք Ձեզ՝
-Մի՛ վստահեք նման զանգերին և հաղորդագրություններին։
-Մի՛ փոխանցեք գումար կամ կրիպտոակտիվներ։
-Կասկածելի դեպքերում տեղեկացրեք իրավապահ մարմիններին»,-ասվում է հաղորդագրությունում։

87