Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը Հորմուզի նեղուցում երկու լցանավ պայթել է ծովային ականների վրա։

«Այսօրվա առաջին իսկ ժամերին երկու լցանավ՝ խախտելով սահմանված կարգը, պայթել են ծովային ականների վրա՝ Ալ-Խասաբ նավահանգստից հյուսիս և հրդեհվել», — ասվում է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Իրանի զինվորականների փոխանցմամբ՝ նավերից մեկը գերխոշոր լցանավ է, որը տեղափոխում էր ավելի քան երկու միլիոն բարել նավթ։

176