ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող`
Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Անի միավորված համայնքը ստացել է երկու աղբատար մեքենա՝ յուրաքանչյուրը 20 միլիոն 900 հազար դրամ արոժողությամբ և մեկ կոյուղի մաքրող մեքենա՝ 19 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ։
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքին հատկացվել է մեկ ինքնաթափ մեքենա՝ 18
միլիոն 900 հազար դրամ արժողությամբ։
Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության համակարգմամբ, կառավարության, համաշխարհային բանկի և
համայնքների ֆինանսավորմամբ՝ նպաստելով համայնքային կարողությունների
հզորացմանը և տեխնիկական վերազինմանը։

ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայություն

998