Մեքենայի հետևից քարշ տված շունը լավանում է: Այս մասին տեղեկանում ենք Դինգո թիմ»-ի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Դինգո թիմ»-ը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր տարածել՝ կից գրառմամբ. «Քիչ առաջ ստացանք այս ահազանգը։ Հրազդանի քաղաքացի Սուսաննան տեսնում է, թե ինչպես է մի մեքենա քարշ տալիս կապած շանը։ Քշում են մեքենայի հետևից, կանգնեցնում, կապը քանդել տալիս։ Քարշ տվողը պատճառաբանում է, որ շունը կծան էր, դրա համար է էդպես վարվել։ Հաղորդում ենք ներկայացրել ոստիկանություն։
Շունը չի սատկել, բայց վիճակը ծայրահեղ ծանր է, հիմա Երևանի ճանապարհին է։ Կբերենք կլինիկա, վիճակի մասին կտեղեկացնենք»։

 

1037