«Վարչապետը պետք է շրջի ավելի ուժեղացված անվտանգությունով»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե չեն փոշմանել, որ Սյունիք են գնացել` հաշվի առնելով Սյունիքում տիրող տրամադրությունները:

«Քանի որ հրապարակներում հնչում են վարչապետին և նրա կնոջն սպանող պերֆորմանսներ, այդ պատճառով վարչապետը պետք է ավելի ուժեղացնի անվտանգությունը»,- հայտարարեց պատգամավորը:

Հրաչյա Հակոբյանի խոսքով` ինքը հետևություններ է արել Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ. «Կան քաղաքական ուժեր, որոնք տեսնում են, որ որևէ շանս չունեն ընտրությունների միջոցով իշխանություն գալու: Նրանք ուզում են զբաղվել իշխանագողությամբ: Նրանք իշխանագողներ են»,- ասաց նա՝ հավելելով. «Իրավախախտները պետք է վախենան: օրինախախտները, խուլիգանները պետք է գիշերը ... ավելի վատ բաներ անեն»:

757