Երվանդաշատ համայնքի մշակույթի տան երկրորդ հարկի մի հատվածը նախորդ տարի կառավարության աջակցությամբ վերակառուցվեց մանկապարտեզի: 26 մլն 882.52 հազար դրամ ընդհանուր արժեքով մանկապարտեզի վերակառուցման ծրագիրն իրականացվեց ՀՀ պետական բյուջեից տրամադրվող 65% սուբվենցիոն չափաբաժնով և համայնքի` 35% մասնակցությամբ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: 

«Ամբողջությամբ վերանորոգված և կահավորված մանկապարտեզը նախատեսված է 45 երեխայի համար:

Նշեմ, որ «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, զբաղվածության տարածքային կենտրոնի և համայնքապետարանի մասնակցությամբ 2020-ին իրականացվել են նաև համայնքի մշակույթի տան տանիքի վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 2 մլն 400 հազ. դրամ, որից 1.5 մլն դրամը նախարարության, իսկ 900 հազ. դրամը` համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:

327