Արցախում պայթյուններ կհնչեն. ԱԻՊԾ–ն հորդորում է խուճապի չմատնվել

Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) հայտնում է, որ այսօր ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացվելու Մարտակերտի շրջանի «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում: Պայթյունի ձայները կլսվեն նաև Մարտակերտ քաղաքում:
Պայթեցման աշխատանքներ են նախատեսված նաև Մարտակերտ, Մարտունի, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակա տարածքներում։ Այդ տարածքներում պայթեցման աշխատանքներ կիրականացնեն «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը։
ԱԻՊԾ–ն հորդորում է պայթյունների ձայներ լսելիս խուճապի չմատնվել:
12 Մայիս, 2021 15:22
395
Քաղաքացիների կենցաղում օգտագործվող մետաղական գազի բալոնները վտանգավոր են. ԱԻՊԾ-ը զգուշացնում է
30 Հունիս, 2022 17:11
Հայտնաբերված ռազմամթերք է վնասազերծվելու․ ԱԻՊԾ-ն իրազեկում է
09 Հունվար, 2022 16:30
Երեխաների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու դեպքեր են լինում․ ԱԻՊԾ-ն հորդորում է հեռու պահել
29 Դեկտեմբեր, 2021 14:40