
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօրվա իր նիստում սահմանել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածի վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը: Ըստ այդմ, վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը հանրային ռադիոյի համար 1800 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն) իսկ հանրային հեռուստատեսության համար՝ 45 000 դրամ: Այդ գները զգալիորեն ցածր են նախկին տարիների ընտրություններում սահմանված սակագներից:
Ինչո՞վ է սա պայմանավորված և ընդհանուր առմամբ, սա որքանով կարող է փոխել քաղաքական ուժերի միջև մրցակցային հնարավորությունները, որքանով այն կարող է ավելի բարենպաստ միջավայր ապահովել քաղաքական ուժերի համար: Այս խնդիրների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի հետ:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: