Օգոստոսի 24-ից օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի բակում տեղադրված ավտոտնակի դուռը կոտրելու միջոցով գողացել են 4 անվադողեր։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը,  դեպքի վայր ժամանած ոստիկանության Քանաքեռ-Զեյթքւնի բաժնի ծառայողները պարզել են, որ ավտոտնակը պատկանում է նույն խճուղու բնակիչ Արտակ Ճաղարյանին։

 

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ճաղարյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է։

 

Ըստ տեղեկությունների` այդ օրը նույն խճուղում դարձյալ 11 անվադողերի գողություն է տեղի ունեցել։ Այս դեպքում տուժածը անհատ ձեռներեց Թագուհի Հովակիմյանն է, ում ավտոտնակի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և կատարել իրենց սև գործը։ Այս դեպքում տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Համբարձումյանը։ 

450