Արդեն  2 օր է, «Կամրջային Երկաթբետոնե Կոնստրուկցիաների Գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներն ու Արտակարգ իրավիճակների  նախարարությա ն փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման ջոկատի փրկարարները  դարձել են որոշ «վայ վարորդների» ձեռքին  «խաղալիք»: 

Shamshyan.com-ի տեղեկություններով վարորդները ավելի շատ կամակոր վարորդներ են, քան սրտացավ: Չգիտես ինչու, խելքներին փչում է, որ պետք է  Երևանից Կորեայի ձորով անցնեն դեպի Կոտայքի մարզ, մինչդեռ «Կամրջային Երկաթբետոնե Կոնստրուկցիաների Գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները նշված հատվածում կառուցում են նոր, միջազգային չափանիշներին  համապատասխան կամուրջ և  նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է, ինչի մասին տեղեկանում ենք նաև համապատասխան ցուցանակներից:

 Երեկ՝ հունիսի 14-ին, փրկարարներն  ու  «Կամրջային Երկաթբետոնե Կոնստրուկցիաների Գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները 15-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել գետից, երբ դրանց վարորդները, վստահ լինելով, որ իրենց ավտոմեքենան, հավանաբար, «Տիտանիկ» է,   սակայն լռվել ու մնացել են գետի մեջ ու ստիպված  փրկարարներն ու կամուրջ կառուցողները իրենց հիմնական աշխատանքը թողած այդ վայ վարորդների  ավտոմեքենաներն են դուրս բերել գետից: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

1700