ՀՀ 36 քննական կենտրոններում հունիսի 18-ին անցկացվում է միասնական քննություն` «Մաթեմատիկա» առարկայից։ Քննական կենտրոններից 13-ը մայրաքաղաքում են, մնացած 23-ը՝ մարզերում:

Նախատեսվում է, որ քննություն է հանձնելու 4 979 դիմորդ։

«Մարզերում դիմորդների թիվը 3 206 է, իսկ Երևանում միասնական քննություն հանձնողները 1,773-ն են»,- նշում են Գնահատման և թեստավորման կենտրոնից և հավելում, որ սա վերջին միասնական մեծ քննությունն է:

997