ԱՄՆ-ը ժամանակավոր արգելք է դրել Հայաստանից շներ ներմուծելու վրա: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի կայքում:

Արգելքը դրվում է կատաղության տարածման վտանգի պատճառով: Դա վերաբերում է շների ներմուծմանը աշխարհի ավելի քան 100 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից: Ամերիկացի փորձագետները կարծում են, որ այս երկրներում աճում է շների՝ կատաղությամբ վարակման ռիսկը:

Նշենք, որ պետությունների ցուցակում ընդգրկված էն նաև Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան: Ցուցակում ընդգրկված են Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի տասնյակ երկրներ:

Արգելքը տարածվում է նաև այն շների վրա, որոնք նահանգներում են եղել վերջին վեց ամիսների ընթացքում: Իշխանությունները կարող են ամերիկացիներին տրամադրել հատուկ թույլտվություն ցուցակում ընդգրկված երկրներից ԱՄՆ շներ ներմուծելու համար: Ակնկալվում է, որ դա արվելու է բացառիկ հանգամանքներում:

 

2321