Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ գագաթնաժողովի անցկացման հարցում դեռևս ոչ մի առաջընթաց չկա, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ «համեմատաբար շուտով»։

«Ոչ, դեռևս առաջընթաց չկա», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հնարավոր եռակողմ գագաթնաժողովի մասին Թրամփի հայտարարության և նման հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածության մասին։

141