Այսօր Աբովյանի մարզաբազայում Հայաստանի ծանրամարտի հավաքականը մարզվեց Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի չափանիշներին համապատասխանող նոր՝ «Eleiko» ապրանքանիշի մարզագույքով։ Մարզմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին` գույքի ձեռքբերման համար։

Մարզագույքը կօգտագործվի 30 տարուց ավելի։

Ըստ Սիմոն Մարտիրոսյանի` վերջինիս առավելությունն այն է, որ ծանրաձողերի տարբերություն չի լինելու Օլիմպիական խաղերին։

Նշենք, որ մարզագույք կստանան նաև մի շարք մարզադպրոցներ։ Ապագայում նույնպես նախատեսվում են նոր հավաքածուների ձեռքբերումներ։

Վահրամ Դումանյանը հաջողություն և հաղթանակ մաղթեց մեր մարզիկներին։

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում և Իզաբելա Յայլյանը 59 կգ քաշային կարգում կմասնակցեն Օլիմպիական խաղերին։

 

2947