Կրտսեր տարիքի բռնցքամարտի Հայաստանի հավաքականը երկշաբաթյան ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում
Կրտսեր տարիքի բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզիչներ Արթուր Մելքումյանի և Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ 18 մարզիկով երկշաբաթյան ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Մեր ընտրանին նախապատրաստվում է օգոստոսի 10-ից 21-ը Բոսնա և Հերցոգովինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ծաղկաձորյան հավաքի ժամանակ մարզչական կազմը շեշտը դրել է հիմնականում մարզիկների ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու վրա: Այս հավաքից հետո մեր պատանի բռնցքամարտիկները մեկ հավաք էլ կանցկացնեն Օլիմպավանում: Ամենայն հավանականությամբ Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 16 տղա և 2 աղջիկ:
16 Հուլիս, 2021 01:57
4172
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի
19 Փետրվար, 2026 13:49
Կարևորը ապագա հաղթանակներն են, որին բոլորս սպասում ենք․ Վահրամ Դումանյան (լուսանկարներ, տեսանյութ)
14 Հուլիս, 2021 21:45
Ծաղկաձորում կրակոցներ են հնչել
10 Հոկտեմբեր, 2021 15:20
Ապօրինություններ՝ Ծաղկաձորում
08 Հոկտեմբեր, 2021 02:04