Ծաղկաձորում կրակոցներ են հնչել
Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Կայծակ Անդրեասի փողոցի շենքերից մեկում մի տղամարդ անկանոն կրակում է:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 19.50-ի սահմաններում շենքի բակում ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանության ժամանակ 47-ամյա տղամարդը բռունցքով հարվածել է մի քաղաքացու դեմքին, հայհոյանքներ հնչեցրել և կրակել ատրճանակից:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները հայտնաբերել և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 47-ամյա տղամարդուն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
10 Հոկտեմբեր, 2021 15:20
1952
Ապօրինություններ՝ Ծաղկաձորում
08 Հոկտեմբեր, 2021 02:04
Կրտսեր տարիքի բռնցքամարտի Հայաստանի հավաքականը երկշաբաթյան ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում
16 Հուլիս, 2021 01:57
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, կան ԲԿ-ներ տեղափոխված անձինք․ ՆԳՆ
20 Հունիս, 2026 16:47
Թուրքիայի դպրոցներից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով չորս մարդ է մահացել
15 Ապրիլ, 2026 19:06
Կրակոցներ՝ Էջմիածնի գլխավոր հրապարակում
11 Ապրիլ, 2026 16:28