Եվգենի Ռիլովը 25 տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի ազգային հավաքականի համար նվաճեց լողի օլիմպիական ոսկե մեդալ՝  հաղթելով 100 մետր հետնացքում: 

Ռիլովը պահանջվող միջակայքը լողաց 51,98 վայրկյանում՝ սահմանելով եվրոպական ռեկորդ: Արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Կլիմենտ Կոլեսնիկովը (52.00), լավագույն եռյակը եզրափակել է ամերիկացի Ռայան Մերֆին (52.19):

Տոկիոյի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականը նվաճել է հինգ ոսկե, յոթ արծաթե եւ երեք բրոնզե մեդալ:

1530