Վիճակագիր Ալեքսանդր Դրագանը կորոնավիրուսի տարածման վերաբերյալ բաց աղբյուրների հիման վրա իրականացրել են ուսումնասիրություններ, համաձայն որոնց՝ կորոնավիրուսի «Երրոդ ալիքի» պատկերը սարսափեցնող է։ Դրագանը վերլուծել է հոսպիտալացված հիվանդների թվային տվյալները, քանի որ դրանք համարվում են ամենահուսալի ցուցանիշներից մեկը, այն պատճառով, որ շատ հաճախ մարզերում կորոնավիրուսով հոսպիտալացվածների թիվը շատ ավելի մեծ է լինում, քան հայտնաբերված դեպքերի պաշտոնական թիվը: Օրինակ, Մարի Էլում 3-4 անգամ ավելի շատ մարդ է հոսպիտալացվում կորոնավիրուսի «երրորդ ալիքի» ընթացքում, քան, ըստ պաշտոնական տվյալների, հիվանդության դեպքեր են հայտնաբերվում. օրական այնտեղ հոսպիտալացվում էր 100-120 մարդ, պաշտոնապես գրանցվում՝ 30 դեպք:

Ըստ վիճակագրի՝ «երրորդ ալիքի» տարածման արդյունքում հիվանդությունը գրեթե միաժամանակ աճեց ամենուր: Այս դեպքում ևս, ինչպես նախորդ ալիքներում, կային մի քանի շրջաններ, վիրուսի այսպես կոչված  էպիկենտրոններ, որտեղ վիրուսը կայծակնային արագությամբ տարածվեց։ Նախորդ տարվա հետ համեատ տարբերությունն այն է, որ այժմ անմիջապես արձանագրվեց հոսպիտալացումների քանակի էական, պայթյունավտանգ աճ,  ինչը նկատելի չի եղել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ ալիքում. շաբաթական կտրվածքով կրկնապատկվել է դեպքերի թիվը, իսկ ամվսա կտրվածքով ավելացել վեցից տասն անգամ։

Ընդհանուր առմամբ նկատելի է, որ կորոնավիրուսի նոր շտամն ավելի ագրեսիվ է, տարբեր շրջաններում համավարակի ազդեցությունն հիվանդին հասցնում է ավելի ծանր վիճակի։ Բժիշկներն ասում են, որ հիվանդների բուժումը դարձել է ավելի դժվար: Նախկինում աշխատած մեթոդները դադարում են արդյունավետություն ցուցաբերել, փորձարկված և ընդունված ընթացակարգերը, որոնք հնարավորություն են տալիս հիվանդներին ծանր իրավիճակից հանել կամ կանխել հիվանդության ծանր ընթացքը, չեն գործում, փորձված դեղամիջոցները օգուտ չեն տալիս։ Ըստ Վոլոգդայի մարզի բժիշկների դիտարկումների՝ հիվանդների մոտ 20%-ը չի արձագանքում նախկինում կիրառված միջոցներին: Իսկ Թաթարստանում նկատել են, որ դեղամիջոցների չափաբաժինները պետք է կրկնապատկվեն, հակառակ դեպքում դրանք չեն օգնում:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

1646