Երևանի բակերից մեկում հարազատների նախաձեռնությամբ ավելացավ ևս մեկ խաչքար ի հիշատակ քառասունչորսօրյա պատերազմի հերոս Սպարտակ Մարգարյանի։ Սպարտաին բոլորը հիշում են որպես զուսպ ու համեստ երիտասարդի։ Նա դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Պոլիտեխնիկական համալսարան և զորակոչվել բանակ։ Դեռևս երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը։

Պատերազմի օրերին գրեթե ամեն օր զանգահարել է և այնպիսի հանգստությամբ է ներկակացրել իր վիճակը, որ տնեցիների մոտ իսպառ վերացել է տագնապի զգացումը։ Վերջին անգամ զանգել է տատիկին և ասել, որ ինքը մի քանի օր կարող է չզանգել, կապի խնդիր կա, կարող են չանհանգստանալ֊, հիշում է քույրը։

Նորակոչիկից միանգամից խիզախ զինվոր դարձած Սպարտակը պատերազական գործողություններին մասնակցել է Արա լեռում, Հադրութում, սակայն հոկտեմբերի 19֊ին զոհվել Ջրական֊Վարանդա հատվածը պաստպանելիս։ Սպարտակ Մարգարյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

1034