Կենսաթոշակ նշանակելու ժամկետները
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային oրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
- նշանակել կենսաթոշակ,
- նշանակել կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին,
- մերժել կենսաթոշակ նշանակելը:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը:
Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
20 Օգոստոս, 2021 01:44
1964
Կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆ
20 Մայիս, 2026 11:09
Մեր սիրելի քաղաքացին տրվել է տարբեր սուտ տեղեկությունների՝ հիբրիդային այս պատերազմի շրջանակներում․ Թորոսյան. տեսանյութ
07 Մարտ, 2026 10:28
Ապրիլի 1-ին քաղաքացիները կենսաթոշակները կստանան արդեն բարձրացված ու քարտերի վրա. Թորոսյան (տեսանյութ)
05 Մարտ, 2026 11:30