ԵՄ-ն չի ճանաչում «Թալիբան»-ին
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Մադրիդում այցելել է Քաբուլից տարհանված՝ ԵՄ կառույցների համար աշխատած աֆղանստանցիներին:
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ մամուլի ասուլիսում Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Եվրամիությունը չի ճանաչում «Թալիբան» շարժումն ու մտադիր չէ բանակցել զինյալների հետ:
«Բոլորս լսում ենք «Թալիբան»-ի խոսքերը, սակայն մենք դրանք կչափենք նախ եւ առաջ նրանց արարքներով ու գործողություններով»,- ընդգծել է ֆոն դեր Լայենը:
Նա հայտնել է, որ մտադիր է Աֆղանստանի համար Եվրահանձնաժողովի կողմից տրամադրվող օգնությունը 57 միլիոն եվրոյով ավելացնելու առաջարկ անել:
22 Օգոստոս, 2021 21:35
802
Իռլանդիան դեմ է արտահայտվել ռուսաստանցիների համար վիզաները սահմանափակելու առաջարկին
14 Հոկտեմբեր, 2026 11:40
ԵՄ-ում գազի գներն Իրանի հակամարտության մեկնարկից առաջվա համեմատ աճել են 170%-ով․ FT
13 Հոկտեմբեր, 2026 17:27
ԵՄ-ն կշարունակի աջակցել Երևանի կայուն զարգացմանը․ պատվիրակության ուղերձը՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ
10 Հոկտեմբեր, 2026 11:02
Թալիբանները սկսել են զենք և անօդաչու թռչող սարքեր գնել Բելառուսից․ Afghanistan International
05 Հոկտեմբեր, 2026 10:49
«Թալիբանը» ծրագրում է կանանց վերադարձնել աշխատելու և սովորելու հնարավորությունը
15 Փետրվար, 2023 14:26
Ռուսաստանը և թալիբները ստորագրել են առևտրային համաձայնագիր
30 Սեպտեմբեր, 2022 02:25